Breaking News

Այ քեզ շոկային լուր․ Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ․․․

Ըստ օդում խախված լուրերի՝ կորոնավիրուսից մահացած յուրաքանչյուր մարդու համար ՀՀ պետական բյուջե է մտնում 18 հազար դոլլար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ խոսելով կորոնավիրուսով պայմանավորված

իրավիճակի և դրանց հետևանքների մասին: «Չգիտեմ՝ ինչքանով է այս տեղեկությունը ճիշտ, քանի որ այս մասին պաշտոնապես հայտարարություն դեռևս չի եղել: Պահանջում եմ, որ այս տեղեկությունը պաշտոնապես հերքեն կամ հաստատեն», ասել է նա: Անդրադառնալով վիրուսից մահացածներին՝

հարազատին փակ վիճակում հանձնելու փաստին՝ Սոնա Աղեկյանը նշեց, որ ինքը ևս միանում է այն մտահոգություններին, թե այդ առումով կասկածելի բաներ կան: Սոնա Աղեկյանին իր ընկերներից մեկը պատմել է, որ վերջինիս հորը հողին հանձնելուց, փոսն իջեցնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ 96-ամյա կնոջ դի է այնտեղ. «Սարսափելի է»,- նշեց Սոնա Աղեկյանը: «Ես կոչ եմ անում, որ եթե կորոնավիրուսով մահացած հարազատ ունեք,

պահանջեք, որ հուղարկավորելուց նրան հնարավորություն ունենաք տեսնել: Որպեսզի հետագայում մղձավանջների մեջ չընկնեք»,- ընդգծեց Աղեկյանը: Անդրադառնալով դիմակ չկրելու հետևանքով իրեն տուգանելու փաստին՝ Սոնա Աղեկյանը նշեց. «Առողջապահության նախարարի դերակատարը պետք է տուգանվի, տուգանողը ես եմ լինելու, որ ամեն քայլափոխի ոստիկանն ինձ չկանգնեցնի ու ասի, որ ես դիմակ պետք է կրեմ, այն դեպքում, երբ Փաշինյանն ասել է՝ կորոնավիրուսը պետք է հաղթահարենք տնական օղիով ու պինցետով, ինչո՞ւ պետք է կրեմ դիմակ»:

About admin

Check Also

Քսում եմ և ապշում. կնճիռների դեմ այս 5 լավագույն յուղերը պարզապես հրաշքներ են գործում

Բնական յուղերը հին ժամանակներում միակ միջոցն էին գեղեցկության և երիտասարդության պահպահման համար:Ավելի ուշ ասպարեզ եկան …

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.