Վնասվածքներն ու հիվանդությունները չեն լինում առանց ցավի: Դրանից ազատվելու համար մարդիկ ընդունում են քիմիական դեղորայք: Ցավից կարող է ազատել ամենապարզ բույսը,
որն աճում է ամենուր: Վայրի լատուկը կամ վայրի հազարը միանշանակ կարող է փոխարինել ցավազրկող դեղորայքին: Այն երբեմն անվանում են օփիումային, քանի որ հզոր ցավազրկող եւ հանգստացնող հատություններ ունի ցողունի եւ տերեւների մեջ առկա սպիտակ կաթնային հեղուկի շնորհիվ: Այս կաթնային նյութը կոչվում
է լակտուկարիա, ունի նույն ազդեցությունը, ինչպես մորֆինը: Օգտակար է Միգրենի, անքնության ժամանակ: Ի տարբերություն քնաբեր դեղորայքի, լատուկը կախվածություն չի առաջացնում: Վերացնում է անհանգստությունն ու լարվածությունը: Օգնում է ասթմայի եւ հազի դեպքում: