Breaking News

Դուք կարող եք դառնալ միլիոնատեր, եթե ձեր տանը մնացել է այս հին կարի մեքենայից․ Ահա, թե ինչպես

Համոզված ենք, որ ձեզանից շատերն են հիշում տատիկի կարի մեքենան: Դրանցով վարագույրեր, զգեստներ և զանազան հագուստ էին կարում, որն այն ժամանակ գրեթե անհնար էր գնել խանութներից: Բանալիով փայտե արկղիկն իր մեջ թաքցնում էր գեղեցկության և ստեղծագործության մի ամբողջ աշխարհ:

Իսկ եթե չեք տեսել կամ չեք հիշում այս հրաշալի սարքը, ապա կհուշենք. սրանք Պոդոլսկի Մեխանիկական գործարանի հայտնի սովետական կարի մեքենաներն են: Մոտ 30-40 տարի առաջ դրանցից կարելի էր գտնել գրեթե յուրաքանչյուրի տանը: Ժամանակակից կարի մեքենաները վաղուց վերածվել են սովորական գործիքի, ոչ մի արտադրող չի մտածում դրանք այդքան նրբագեղ նախշելու մասին: Պարզվեց, որ այս կարի մեքենաները գոյություն են ունեցել մինչ հեղափոխությունը: Դրանց նախատիպը հայտնի «Զինգեր» կարի ֆաբրիկայի արտադրանքներն էին: «Զինգերը»

հիմնադրվել է 1851թ. և վերածվել կարի մեքենաների խոշորագույն գործարանի: Ամերիկական այդ ընկերության արտադրանքները հայտնի են դարձել ամբողջ աշխարհում: Սակայն 20-րդ դարի սկզբին օվկիանոսից այն կողմ կարի մեքենաներ արտահանելը դարձավ ոչ շահավետ և ընկերության ղեկավարությունը որոշեց Մերձմոսկվայում կարի մեքենաների արտադրություն հիմնել: Ընդամենը 10 տարում «Զինգերի» նոր գործարանը դարձավ Եվրոպայի խոշորագույն ընկերություններից մեկը: Առաջին Համաշխարհային պատերազմից առաջ գոծարանը տարեկան թողարկում էր 600 000 կարի մեքենա:

Կարի մեքենաների կոնստրուկցիան այնքան հաջողված էր, որ նման կարի մեքենաների արտադրությունը շարունակվեց մի քանի տասնյակ տարիների ընթացքում: Նույնիսկ դեկորն էր նույնը մնացել, իսկ նախշերը դարձան XX-րդ դարի սկզբի արտադրանքի ֆիրմային յուրահատկությունը:

About admin

Check Also

Քսում եմ և ապշում. կնճիռների դեմ այս 5 լավագույն յուղերը պարզապես հրաշքներ են գործում

Բնական յուղերը հին ժամանակներում միակ միջոցն էին գեղեցկության և երիտասարդության պահպահման համար:Ավելի ուշ ասպարեզ եկան …

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.